21-ամյա Սուրիկը ամուսնացել է անչափահասի հետ ու չսպասելով չափահաս դառնալուն՝ զրկել նրան կուսությունից
21-ամյա Սուրիկ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել ակնհայտ 16 տարին չլրացած Մ. Հակոբյանի հետ և այդ օրվանից սկսած՝ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:
Այսինքն` Սուրիկ Գեղամի Մխիթարյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օր.-ի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: