1357 դիտում
10:43 21-01-2016
Խիստ պայքար` չնախատեսված վայրերում աղբ թափելու դեմ
Չնախատեսված վայրերում կենցաղային և շինարարական աղբ թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման ուղղությամբ նախորդ շաբաթ մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմվել է 20 վարչական արձանագրություն:
Հիշեցնենք, որ, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն, «չսահմանված և /կամ/ չնախատեսված տեղերում և վայրերում` աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված և /կամ/ նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելն առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` քառասնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:
Նույն հոդվածի երրորդ մասով նախատեսված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
[b]Երևանի քաղաքապետարան
[/b]
Նմանատիպ նյութեր
9102 դիտում
21:03 26-07-2020
Այսուհետ տեսախցիկներն կարձանագրեն չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը
1352 դիտում
16:30 15-06-2015
Շարունակվում է ամենօրյա հսկողությունը աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ
Այս բաժնից
1315 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
898 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար