Պորոշենկոն Ղրիմի ապաօկուպացման հարցով ծառայություն է ստեղծել
Ուկրաինայի նախագահի ներկայացուցչական կազմումստեղծվել է Ղրիմի թերակղզու ապաօկուպացման հարցով ծառայություն, հաղորդում է այդ երկրի նախագահի պաշտոնական կայքում:
Փաստաթղթում ասված է, որ նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանագրով հաստատվել է ներկայացուցչության կառուցվածքի թարմացումը և ստեղծվել է վերոնշյալ ծառայությունը, այն է՝ աշխատանք ժամանակավորապես օկուպացված տարածքից քաղաքացիների հետ աշխատանքներ, վերաինտեգրում, ինչպես նաև Ղրիմի Ինքնավար Հանրապետության ապաօկուպացում:
Նշվում է, որ Ղրիմում նախագահի ներկայացուցչությունը ժամանակավորապես կտեղակայվի Խերոնում, իսկ նրա մի քանի ենթակառուցվածքներ՝ Կիևում: