211652_close_icon
views-count2091 դիտում article-date 21:55 20-01-2016

Լեհական «Լեգիան» հաստատել է, որ Օզբիլիզի համար բանակցություններ է վարում «Սպարտակի» հետ

Լեհական «Լեգիայի» մարզական տնօրեն Միխալ Ժեվլակովը հաստատել է, որ ակումբը բանակցություններ է վարում «Սպարտակի» հետ` Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզի տեղափոխության շուրջ: «Մեր թիմի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի ցանկությամբ բանակցություններ ենք վարում Օզբիլիզի տեղափոխության համար, սակայն խոսքն առայժմ գնում է կես տարով վարձակալելու մասին: Մոտակա օրերին իրավիճակը պարզ կդառնա», ասել է Ժեվլակովը: Հիշեցնենք, որ «Սպարտակը» որոշել է Օզբիլիզի ծառայություններից հրաժարվել:

Նմանատիպ նյութեր