Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա վարակի հնարավոր 29 դեպքերի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլայով վարակվածների թիվը հասել է մինչև 29-ի: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
ԱՀԿ-ի ներկայացուցչի տվյալներով վարակից արդեն 3 մարդ մահացել է:
Ավելի վաղ կազմակերպությունը հայտնել էր, որ Կոնգոյի հյուսիսարևելյան հատվածում էբոլան նորից գլուխ է բարձրացրել: Վարակի վերջին բռնկումը նկատվել էր 2014-ին, երբ հիվանդությունից 49 մարդ էր մահացել: