Ավելի շուտ կաշխատեմ ԻՊ-ի, քան Իրանի հետ. Իսրայելի պաշտպանության նախարար
Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը նախընտրում է համագործակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, քան Իրանի ղեկավարության: Այդ մասին նա հայտնել է Yedioth Ahtonoth թերթին տված հարցազրույցում:
«Եթե առաջարկվի Իրանի կամ ԻՊ-ի միջև աշխատելու ընտրություն, ես կգերադասեմ ԻՊ-ը»,-ասել է նա:
Մոշեն, ինչպես և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, կրկին ընդգծել է, որ Իսրայելի թիվ 1 թշնամին եղել և մնում է Իրանի Իսլամական Հանրապետությունը:
Վերջինս հավելել է, որ տարածաշրջանում իր համակիրներին պգնելու նպատակով Իրանն առաջիկայում միլիարդավոր դոլարների զենք է գնելու: