2353 դիտում
11:25 20-01-2016
ՀՀ մի շարք ավտոճանապարհներ շարունակում են փակ մնալ
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Կոտայքի մարզի Սևաբեր-Հատիս և Արագածոտնի մարզի Ճարճակիս, Միջնատուն, Շենկանի, Լեռնապար, Սիփան, Ավշե, Միրաք գյուղերի ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Զանգեր-Սիսիան, Մադինա-Վերին Գետաշեն և Արագածոտնի մարզի Մուլքի, Բերքառատ գյուղերի ավտոճանապարհները:
Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը փակ է: Մինչ երթևեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային):
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Նմանատիպ նյութեր
15537 դիտում
11:08 26-06-2016
Վերին Լարսի անցակետը շարունակում է փակ մնալ. նախնական տվյալներով` այն փակ կլինի մոտ մեկ շաբաթ
4159 դիտում
12:45 20-05-2014
Վրաստանում տեղի ունեցած փլուզման պատճառով Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
499 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
862 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ