211652_close_icon
views-count2088 դիտում article-date 09:05 20-01-2016

Վարդենյաց լեռնանցքը և մի շարք այլ ավտոճանապարհներ փակ են. Երևան-Մեղրի ավտոճանապարհի որոշ հատվածում՝ բուք

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Վարդենյաց լեռնանցքը և Սարավան-Գորայք-Սառնակունք, Ծովակ-Աղբրաձոր, Այրք-Ներքին Շորժա, Այրք-Վերին-Շորժա ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Վեդի-Լուսաշող, Սոթք-Քարվաճառ, Մադինա-Վերին Գետաշեն, Ջրաշեն-Ծիլքար, Վարդենիս-Այրք ավտոճանապարհները: Նիգավանի և Լեռնապարի տարածաշրջաններում, Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհին առկա է մերկասառույց, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Վայոց Ձորի մարզում ձյուն է տեղում, Սարավան-Գորայք-Սառնակունք, Երևան-Մեղրի (Մեղրու սար կոչվող հատված, 337-340 կմ-ին) ) ավտոճանապարհներին բուք է, առկա է վատ տեսանելիություն: ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը փակ է: Մինչ երթևեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային): ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Նմանատիպ նյութեր