Ժամը 23.00-ի դրությամբ դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհները, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 210-215-րդ կմ-ի հատվածը (բուք) և Վարդենյաց լեռնանցքը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
[color=#CC0000]Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհները, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 210-215-րդ կմ-ի հատվածը (բուք) և Վարդենյաց լեռնանցքը:
[/color]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` [color=#CC0000]Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: [/color]