1923 դիտում
16:30 19-01-2016
ԻՊ գրոհայինները Իրաքում 3,5 հազարից ավելի պատանդների են պահում
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները Իրաքի տարածքում մի քանի հազար պատանդների են պահում, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հարցերով վարչության և Իրաքին աջակցություն ցուցաբերելու առաքելության համատեղ զեկույցին:
Փորձագետների գնահատականներով՝ ահաբեկիչների մոտ Իրաքի տարածքում այս պահին 3,5 հազարից ավելի մարդ կա, որոնց ստրկության մեջ են պահում: Նրանցից շատերը կանայք ու երեխաներ են:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2014 թվականի հունվարից մինչև 2015 թվականի հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Իրաքում զինված հակամարտության զոհ է դարձել ավելի քան 18,800 խաղաղ բնակիչ, ևս 36,2 հազարը վիրավորվել է:
Նմանատիպ նյութեր
1889 դիտում
13:08 30-03-2014
Իրաքում գրոհայինները 7 զինվորական են սպանել
1262 դիտում
17:28 07-06-2014
Իրաքում գրոհայինները համալսարան են գրավել
Այս բաժնից
1168 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1540 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1072 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել