ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Հաֆթոն Լեյք քաղաքում 1 գալոն բենզինի գինը (մոտ 3,78 լ) իջել է մինչև 47 ցենտի, հաղորդում է GazBuddy, որը 2000 թվականից արձանագրում է ԱՄՆ-ում բենզինի գնային քաղաքականությունը և նրա վերուվարումները:
Վերլուծաբանների խոսքով՝ նման ցածր գինը 3 քաղաքային բենզալցակայանների մրցակցության հետևանքն է դարձել, այլ քաղաքներ նման կերպ չեն արձագանքել նավթային գնանկմանը:
Ներկա պահին 1 գալլոնը կազմում է $1,89, ինչը 17 ցենտով պակաս է 2015 թվականի միջին ցուցանիշից:
Նույնիսկ 2008 թվականին, երբ նավթային գնանկման ճգնաժամային պիկ էր, բենզինի 1 գալոնը կազմել է $4-ից ոչ պակաս: