Միացյալ Նահանգներում շարունակում է նվազել բենզինի գինը, հաղորդում է TASS գործակալությունը:
Միայն վերջին 2 շաբաթների ընթացքում բենզինի գինը նվազել է 13 ցենտով և այժմ կազմում է միջին հաշվով 2,94 ԱՄՆ դոլար (1 լիտրի դիմաց՝ 77 ցենտ):
Ամենաթանկ բենզինը վաճառվում է Սան Ֆրանցիսկոյում, որտեղ 1 գալլոն ցածրորակ վառելիքն արժի 3,27 ԱՄՆ դոլար, ամենաէժան բենզինը վաճառվում է Թեննեսսի նահանգի Մեմֆիս քաղաքում, որտեղ 1 գալոն արժի 2,65 ԱՄՆ դոլար, ՆՅու Յորքում այն կազմում է 3,21 ԱՄՆ դոլար, իսկ Լոս անջելեսում՝ 3,20 ԱՄՆ դոլար: