Շախմատի Հայաստանի առաջնություն. Մարիա Գևորգյանը ֆենոմենալ արդյունքներ է ցույց տալիս
Շախմատի Հայաստանի կանանց 71-րդ առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները: Առաջնության բացարձակ առաջատար Մարիա Գևորգյանը կրկին հաղթել է: Աննա Հայրապետյանը գերազանցեց Սոնա Ասատրյանին, Սուսաննա Գաբոյանը` Մանե Ադամյանին, Արմինե Բաբայանը` Արփինե Գրիգորյանին, իսկ Նարինե Գասպարյանը` Աննա Սարգսյանին:
Առաջատարը բացարձակ արդյունքով Մարիա Գևորգյանը, ով 7 հնարավորից հավաքելով 7 միավոր` գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 5,5 միավոր ունի Աննա Հայրապետյանը, իսկ 5 միավոր ունի Սուսաննա Գաբոյանը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Տղամարդկանց առաջնությունում Զավեն Անդրիասյանը կրկին հաղթեց և շարունակում է մնալ առաջին հորիզոնականում: Նա ունի 5,5 միավոր: Հովիկ Հայրապետյան-Մանուել Պետրոսյան պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Տիգրան Պետրոսյանը հաղթեց Արման Միքայելյանին, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Կարեն Գրիգորյանին, Արման Փաշիկյանը՝ Նորայր Թորոսյանին, իսկ Հովհաննես Գաբուզյանը՝ Լևոն Բաբուջյանին: