2947 դիտում
23:14 19-01-2016
Մարիա Գևորգյանը ` շախմատի Հայաստանի կանանց չեմպիոն
Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի կանանց առաջնության 8-րդ տուրի պարտիաները: Առաջնության միանձնյա առաջատար Մարիա Գևորգյանը հանդիպում էր երկրորդ հորիզոնականում ընթացող Աննա Հայրապետյանի հետ: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ չեմպիոն դառնալու համար Գևորգյանին անհրաժեշտ էր ոչ ոքի արդյունք: Գևորգյանը կարողացավ գրանցել անհրաժեշտ արդյունքը և հռչակվեց Հայաստանի չեմպիոն:
Տղամարդկանց մրցաշարում կայացան 7-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարի առաջատարների` Զավեն Անդրիասյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի պարտիան երկարատև պայքարից հետո ավարտվեց ոչ ոքիով, իսկ երրորդ հորիզոնականում ընթացող Արման Փաշիկյանը առավելության հասավ Արման Միքայելյանի նկատմամբ: Այսպիսով առաջնության ավարտից 4 տուր առաջ մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Զավեն Անդրիասյանը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը առաջատարից ետ են մնում կես միավորով:
Նմանատիպ նյութեր
1600 դիտում
15:00 29-08-2022
Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Մարիա Գևորգյանը 6-րդ հաղթանակը տարավ
1076 դիտում
19:31 21-01-2023
Մարիա Գևորգյանը 5-րդ անգամ դարձավ Հայաստանի առաջնության չեմպիոն
Այս բաժնից
2902 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2275 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»
2239 դիտում
22:49 16-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի