Արման Փաշիկյանը և Մարիա Գևորգյանը՝ Հայաստանի շախմատի չեմպիոններ
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանն ավարտվեցին շախմատի Հայաստանի առաջնությունները:
9 հնարավորից 6,5 միավոր վաստակեց և չեմպիոնի պատվին արժանացավ Արման Փաշիկյանը: 5,5 միավորով երկրորդը ճանաչվեց Հայկ Մարտիրոսյանը:
5-ական միավոր վաստակեցին Սամվել Տեր - Սահակյանը, Զավեն Անդրիասյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Լրացուցիչ ցուցանիշներով երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Սամվել Տեր-Սահակյանը:
Կանանց առաջին եռյակը դասավորվեց հետևյալ հաջորդականությամբ. Մարիա Գևորգյան ` 7 միավոր, Սուսաննա Գաբոյան, Սիրանուշ Ղուկասյան` երկուսն էլ` 6 միավոր: