3733 դիտում
15:48 18-01-2016
Հայ խոշորագույն արտ-դիլերը դատական քաշքշուկի մեջ է հայտնվել Կատարի արքայական ընտանիքի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. arevelk.am
Աշխարհի թիվ 1 արտ-դիլեր համարվող մեր հայրենակից Լարի Կակոսյանը, որ աշխարհահռչակ Gagosian Galleries-ի հիմնադիրն է, դատական քաշքշուկի մեջ է հայտնվել Կատարի արքայական ընտանիքի հետ, փոխանցում է [url=http://www.arevelk.am/am/content/8/704/%D5%80%D5%A1%D5%B5--%D5%AD%D5%B8%D5%B7%D5%B8%D6%80%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D5%A1%D6%80%D5%BF-%D5%A4%D5%AB%D5%AC%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%84%D5%A1%D5%B7%D6%84%D5%B7%D5%B8%D6%82%D5%AF%D5%AB-%D5%B4%D5%A5%D5%BB-%D5%A7-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC-%D4%BF%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A1%D6%80%D6%84%D5%A1%D5%B5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A8%D5%B6%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D6%84%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF.html]Arevelk.am[/url]-ը՝ հղում անելով «Նյու-Յորք Թայմսիբ»: Վերջինը նշելում է, որ պատճառը Պաբլո Պիկասոյի «Մի կնոջ կիսարձան» քանդակն է:
Լրատվամիջոցը գրում է, որ Պիկասոյի քանդակը, որ մինչև փետրվարի 7-ը ցուցադրվելու է Նյու Յորքի Արդի արվեստի (ՄոՄԱ) թանգարանում, Պիկասոյի դուստրը՝ Մայա Վիդմայեր-Պիկասոն 2014-ին 42 միլիոն դոլարով վաճառել է Կատարի շեյխին, այն պայմանով, որ արձանը թագավորական ընտանիքին է հանձնվելու այս տարվա փետրվարին: Բայց կես տարի հետո Պիկասոյի դուստրը մտքափոխվել է, չեղյալ համարելով համաձայնությունը և վերադարձնելով կանխիկ գանձված 6.5 միլիոն դոլարը, իսկ արձանը 2015 թվականի մայիսին վաճառել է հայազգի միլիարդատեր Լարի Կակոսյանին: Կակոսյանը Պիկասոյի 1931 թվականին ստեղծված այս քանդակի համար խոստացել է ավելի մեծ գումար՝ 105.8 միլիոն դոլար և նույնիսկ այն արդեն վաճառել է նյու յորքցի մի հավաքորդի: Կատարի թագավորական ընտանիքը դատական կարգով վիճարկում է արձանի պատկանելության հարցը: Պիկասոյի 80-ամյա դուստրը հրաժարվել է մեկնաբանել, թե ինչու է արձանը միաժամանակ երկու հոգու վաճառել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://www.arevelk.am/am/content/8/704/%D5%80%D5%A1%D5%B5--%D5%AD%D5%B8%D5%B7%D5%B8%D6%80%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D5%A1%D6%80%D5%BF-%D5%A4%D5%AB%D5%AC%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%84%D5%A1%D5%B7%D6%84%D5%B7%D5%B8%D6%82%D5%AF%D5%AB-%D5%B4%D5%A5%D5%BB-%D5%A7-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC-%D4%BF%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A1%D6%80%D6%84%D5%A1%D5%B5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A8%D5%B6%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D6%84%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF.html]կայքում[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1573 դիտում
07:18 08-10-2024
Աթենք ՍՊԸ-ն կրկին դատական քաշքշուկի մեջ է. ո՞ր մարմնի դեմ է ընկերությունը հայտ ներկայացրել. «Ժողովուրդ»
18919 դիտում
23:01 14-12-2015
Գտնվել է Թուրքայից Հունաստան ճանապարհին անհետացած հայ ընտանիքի անդամներից մեկի մարմինը. Arevelk.am
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»