211652_close_icon

Լատվիայի նախագահը հոսպիտալացվել է

views-count1917 դիտում article-date 16:17 18-01-2016
Լատվիայի նախագահ Ռայմոնդե Վեյոնիսը տեղափոխվել է Ռիգահի Արևելյան կլինիկական հիվանդանոց, հաղորդում է տեղի LETA լրատվական գործակալությունը: Հայտարարության մեջ ասված է. «Հիվանդանոցում հաստատել են, որ նախագահը հոսպիտալացվել է, սակայն ավելի մանրամասն տեղեկություն չեն տրամադրել»: Տեղեկությունը հաստատել է նաև Լատվիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ նախագահը ի վիճակի չի լինի մասնակցել ընթացիկ շաբաթում անցկացվելիք հանրային միջոցառումներին: Ռայմոնդե Վեյոնիսը 49 տարեկան է և երկիրը ղեկավարում է 2015 թվականի հունիսից, իսկ մինչ այդ եղել է Լատվիայի պաշտպանության նախարարը:

Նմանատիպ նյութեր