211652_close_icon
views-count723 դիտում article-date 21:18 20-12-2022

Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ պատմական հարաբերությունները. Փաշինյանը շնորհավորել է Լատվիայի վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Կրիշյանիս Կարինշին՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և պաշտոնում վերանշանակվելու առիթով:

Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և Լատվիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։

Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ պատմական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա։

Վստահ եմ, որ մեր կառավարությունները նոր եռանդով համատեղ ջանքեր կգործադրեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու գործում։

Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում»։

Նմանատիպ նյութեր