211652_close_icon
views-count3353 դիտում article-date 14:02 18-01-2016

Հունվարի 18-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 1313 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն

Հունվարի 18-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 1313 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 539 տոննայի դիմաց: Այդ թվում` արտահանվել է 259 տոննա վարունգ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0 տոննայի դիմաց, 197 տոննա լոլիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տոննայի դիմաց, 294 տոննա կարտոֆիլ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6 տոննայի դիմաց, 76 տոննա կանաչի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 32 տոննայի դիմաց: Այսօրվա դրությամբ հանրապետությունից արտահանվել է նաև 184 տոննա խնձոր` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3 տոննայի դիմաց, 135 տոննա խաղող՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 116 տոննայի դիմաց։ Հայկական թարմ պտուղ-բանջարեղենն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Շվեյցարիա։

Նմանատիպ նյութեր