973 դիտում
16:12 26-10-2015
Հոկտեմբերի 26-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 64 800 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
Հոկտեմբերի 26-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 64 800 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 38 550 տոննայի դիմաց:
Այդ թվում` արտահանվել է 8500 տոննա խաղող` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5390 տոննայի դիմաց, 690 տոննա խնձոր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14 տոննայի դիմաց, 1420 տոննա տանձ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 660 տոննայի դիմաց, 1016 տոննա արքայանարինջ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3 տոննայի դիմաց։
Հոկտեմբերի 26-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է նաև 9400 տոննա կաղամբ և ծաղկակաղամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1820 տոննայի դիմաց, 2972 տոննա բողկ և ճակնդեղ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 664 տոննայի դիմաց, 1170 տոննա լոլիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 191 տոննայի դիմաց, 3460 տոննա վարունգ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 179 տոննայի դիմաց, 1350 տոննա կանաչի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 800 տոննայի դիմաց։
Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ղազախստան, Բելառուս, Լեհաստան, ԱՄԷ, Քուվեյթ և Չեխիա։
Արտահանված թարմ պտուղ-բանջարեղենի 84 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնությանը, նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր 34 տոկոս։
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
3398 դիտում
14:02 18-01-2016
Հունվարի 18-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 1313 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
2312 դիտում
14:54 06-07-2015
Հայաստանից արտահանվել Է 40 053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
2023 դիտում
16:01 14-07-2015
Հայաստանից արտահանվել Է 43.400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
Այս բաժնից
697 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին
505 դիտում
10:31 07-01-2025
Տեսանելի ապագայում տուրբուլենտ նոր զարգացումներ են սպասվում. Տիգրան Աբրահամյան
1276 դիտում
10:29 07-01-2025
Երևանում և մարզերի մի մասում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն