211652_close_icon
views-count8020 դիտում article-date 15:30 16-01-2016

Ի՞նչ պատժի կարժանացնի դատարանը ինքնասպանության եւ 4-ամյա դստերը թունավորման միջոցով սպանելու փորձ կատարած Շուշանիկին

Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել օրենքով չթույլատրված արարք կատարած Շուշանիկ Վոլոդիայի Թումանյանի գործը: Վերջինս 2015 թվականի սեպտեմբերի 16-ին` ժամը 08:00-ի սահմաններում Մասիս քաղաքի 2-րդ փողոցի 61-րդ տանն իրեն պատկանող ննջասենյակում ապօրինաբար իր դստեր` Սյուզի Հակոբի Մալաքյանին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով ներարկիչի միջոցով խմացրել էր սնդիկի հիդրօքսիդ, սակայն հանցագործությունը իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չէր հասցրել, քանի որ տանը գտնվող նրա ընտանիքի անդամները վերջինիս տեղափոխել էին <<Մասիս ԲԿ>> ՓԲԸ-ը: Ավելի վաղ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/17/65148/]հայտնել [/url]էր, որ իր տեղեկություններով՝ 2015 թվականի սեպտեմբերի 16-ին Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «թունավորում՝ սնդիկի միացությամբ» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Մասիսի քաղաքի 2-րդ փողոցի 63 տան բնակիչներ, 35-ամյա Շուշանիկ Թումանյանը և 4-ամյա Սյուզի Մալաքյանը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչի գլխավորությամբ պարզել էին, որ Շ. Թումանյանը ինքնասպանություն գործելու նպատակով տանը խմել էր սնդիկի օքսիդ և արծաթի նիտրատ, որից հետո սնդիկի օքսիդ էր խմեցրել իր դստերը՝ Ա. Մալաքյանին: Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր