14873 դիտում
12:27 30-01-2015
Երեկ կամրջից նետվելու միջոցով ինքնասպանության փորձ կատարած 15-ամյա աղջնակն այսօր իրեն տեսակցելու եկած գործարարին շնորհակալություն է հայտնել իր կյանքը փրկելու համար
Կիեւյան կամրջից հունվարի 29-ին նետված եւ ողջ մնացած 15-ամյա աղջնակին այսօր տեսակցության է գնացել գործարար Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը: Աղջնակը նրան շնորհակալություն է հայտնել իր կյանքը փրկելու համար: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Արայիկ Հայրապետյանը:
«Նրա վիճակն արդեն լավ է, ինչի համար շատ ուրախ եմ: Նաեւ ծնողներին տեսա, շատ լավ մարդիկ էին: Պարզվեց, որ շատ լավ սովորող աղջնակ է, բայց դեմ բնականաբարմ ինձ թույլ չտվեցի հարցնել, թե ինչու էր այդ քայլին դիմել: Կարեւորը, որ ինքը զղջացել էր իր այդ քայլի համար: Ամեն դեպքում, հարազատների հետ հեռախոսահամարներով փոխանակվեցինք, քանի որ արդեն հարազատ մարդ է դարձել ինձ: Ինքս այդ հիվանդանոցում երկար տարիներ աշխատել եմ: Այնպես որ, բացի մարդկային քայլից, դա նաեւ մասնագիտական պարտք էր»,- նշեց գործարարը:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանմացման բաժանմունքից [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին հայտնեցին, որ աղջնակի վիճակն արդեն լավ է եւ նույնիսկ նրան վերակենդանցման բաժանմունքից պալատ տեղափոխելու հարց է քննարկվում:
«Աղջկա գիտակցությունը տեղն է, շնչառաջական ապարատներն արդեն անջատված են: Նա ադեկվատ է եւ մեզ հետ կոնտակտի մեջ է մտնում»,- հաղորդեցին հիվանդանոցից:
Մինչ այդ ֆոտոլրագրող [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/29/41418/]Գագիկ Շամշյանը հայտնել էր[/url], որ հունվարի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Հանրությանը «Լավանդայի Արայիկ» անունով հայտնի գործարար Արայիկ Հայրապետյանը ինքնասպանության փորձ կատարած 15-ամյա աղջկա կյանք է փրկել: Ա. Հայրապետյանը Գ. Շամշյանի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը՝ ասելով, որ Հրազդանի կիրճում գործում է «Պրինցեսա Մարիաննա» ռեստորանային համալիրը, որն իրեն է պատկանում, որտեղ էլ ընթանում են շինարարական աշխատանքներ: Ա. Հայրապետյանը գնացել էր ռեստորանային համալիր, որպեսզի հետևի շինարարական աշխատանքներին ընթացքին և այդ պահին նկատել էր, որ Կիևյան կամրջից մի աղջիկ փորձում է ցած նետվել: Գործարարը վազել է դեպի աղջիկը, սակայն մինչև տեղ հասնելը աղջիկն արդեն ցած է նետվել: Արայիկ Հայրապետյանը ոստիկանների հետ շտապել է կամրջի տակ և տեսել, որ աղջիկը Հրազդան գետի մեջ է ընկել և բարեբախտաբար կենդանի է:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
916 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
955 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի