14372 դիտում
14:03 27-02-2016
1-ամյա խորթ դստերը քարի հարվածներով սպանած 38-ամյա Արմինեի գործը հասավ դատարան. ի՞նչ պատժի կարժանացնի նրան դատարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
38-ամյա Արմինե Խաչատրյանի գործը, ով սպանել էր ամուսնու մանկահասակ դստերը, հասել է դատարան: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անմեղսունակության վիճակում 2008թ. մարտ ամսին, դեռևս չպարզված օրը, իր ամուսին Հ. Հարությունյանի և Ա. Կարապետյանի մանկահասակ դստերը` 1-ամյա Մ. Հարությունյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով քարով հարվածել է Մ. Հարությունյանի գլխին և սպանել նրան:
Խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Գործը քննելու է դատավոր Սերգեյ Մարաբյանը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/15/67741/]հայտնել [/url]էր, որ ոստիկանության ՔՀԲ 3-րդ վարչության աշխատակիցները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի գլխավորությամբ ոստիկանության Աշտարակի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հետ համատեղ օպերատիվ տվյալներ էին ստացել այն մասին, որ Աշտարակ քաղաքի Վանա Լճի փողոցին կից հանդամասում՝ գետնափորում, ոմն Հակոբի և նրա կնոջ հետ միասին բնակվող ոմն Անժելան 2008 թվականի դեկտեմբեր ամսին ծննդաբերել էր իգական սեռի երեխա, որին չպարզված հանգամանքներում սպանել էր ոմն Հակոբի կին Արմինեն, իսկ Անժելան և Հակոբը թաղել էին երեխային նշված գետնափորի հարևանությամբ:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էր նաև Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնակատար Գագիկ Հարությունյանը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Կարապետյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոմն Հակոբը հանդիսանում էր Աշտարակ քաղաքի Միկոյան 57 հասցեում հաշվառված 42-ամյա Հակոբ Հարությունյանը, Արմինեն՝ նրա կինը՝ հաշվառված Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 25/բ շենքում, 38-ամյա Ա. Խաչատրյանը, իսկ Անժելան՝ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 25/բ շենքի բնակիչ, 35-ամյա Անժելա Կարապետյանը: Ըստ տեղեկությունների՝ երեխայի մայրն ու հայրը Երևան էին գնացել, և երեխայի խնամքը թողել Արմինեի և Հակոբի մորը, սակայն երբ երեխան սկսել էր լաց լինել, Արմինեն քարով հարվածել էր երեխային՝ պատճառելով մահ, որից հետո բրդյա շորերով փաթաթել էր երեխային, իսկ Անժելան և Հակոբը թաղել էին երեխային:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2487 դիտում
15:24 20-05-2015
Լոգարանի դուռն ուժգին փակելու համար Երեւանում 29-ամյա Ալեքսանդրան ծեծի է ենթարկել խորթ տատուն եւ նրա դստերը
Այս բաժնից
613 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
493 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
313 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը