211652_close_icon

Գյումրիի նախկին պաշտոնյայի որդու կողմից մարդ առեւանգելու գործը ուղարկվեց ՀՔԾ. Aravot.am

views-count3268 դիտում article-date 21:26 15-01-2016
Ինչպես տեղեկացրել էինք, դեռեւս անցած տարվա ապրիլին մարդ առևանգելու կասկածանքով ձերբակալել էին Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արտաշես Սարգսյանի ավագ որդուն՝ Ռուդիկ Սարգսյանին: Նրա դեմ ոստիկանություն բողոք էր ներկայացրել առևանգվածը՝ Սպիտակ քաղաքի բնակիչ Էդգար Գ.-ն, որը պարզվում է Գյումրի քաղաքի մուտքի մոտ գտնվող ու Սարգսյանների ընտանիքին պատկանող գազալցակայանի աշխատակից է: Պատմությունը սկսվել է նրանց, որ Էդգար Գ.-ն հրաժարվել է աշխատել գազալցակայանում, թողել ու հեռացել է, Արտաշես Սարգսյանի որդին էլ, իր ընկերների հետ հասնելով Սպիտակ, գտել է նրան, ծեծել, առևանգել ու փորձել է բերել Գյումրի գազալցակայանին եղած պարտքը ստանալու նպատակով: Հարուցվել է քրեական գործ, որը սկզբում քննվել է Շիրակի մարզի Արթիկի քննչական բաժնում, այնուհետ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: Շուրջ 10 ամիս տեւած նախաքննությունից հետո քրեական այս գործը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, քանի որ, ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, Լոռիում օբյեկտիվ քննություն չի արվել: ՀՔԾ-ն այսօր իր պաշտոնական կայքում «Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության նպատակով՝ մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելու և ապօրինի կերպով հրազեն պահելու վերաբերյալ գործը քննության է ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն» վերնագրի տակ զետեղել է հետեւյալ տեղեկատվությունը. «2015 թվականի ապրիլի 16-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կանգնեցվել է դեպի Գյումրի ընթացող «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել է 9մմ տրամաչափի ինքնաձիգ, իսկ ուղևոր Էդգար Գ.-ի դեմքին առկա են եղել մարմնական վնասվածքներ: Վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ հիշյալ օրը` ժամը 19:00-ի սահմաններում, քաղաքացիներ Գոռ Բ.-ն, Հովհաննես Թ.-ն, Արա Գ.-ն և Ռուբեն Ս.-ն բռնության գործադրմամբ Սպիտակ քաղաքից առևանգել են իրեն, ցանկացել են տեղափոխել Գյումրի` Ռուբեն Գ.-ին ունեցած պարտքը չվերադարձնելու վերաբերյալ պարզաբանում կատարելու նպատակով: Մանրամասներն` [url=http://www.aravot.am/2016/01/15/647959/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր