211652_close_icon
views-count2192 դիտում article-date 19:50 08-02-2015

Երևան քաղաքի բնակիչ Արտակ Խաչատրյանին առեւանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Երեւանի բնակիչ Արտակ Խաչատրյանին առեւանգելու դեպքի առթիվ: Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2015թ. փետրվարի 7-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, մի խումբ անձինք, բռնության գործադրմամբ, Երևան քաղաքի Տոլստոյ փողոցում գտնվող «Ծղոտներ» ժամանցային կենտրոնի մոտակայքից առևանգել են Արտակ Խաչատրյանին: Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ` քննիչի կողմից քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցանք կատարած անձանց ինքնությունը եւ շրջանակը պարզելու ուղղությամբ: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/02/07/42388/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, երեկ՝ փետրվարի 7-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց հավաքվել էին 100-ից ավելի քաղաքացիներ, ովքեր արդարացիորեն պահանջում էին, որ պատկան մարմինները տեղեկություն տան, թե որտեղ է առևանգված Արտակ Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր