211652_close_icon
views-count4534 դիտում article-date 17:56 03-09-2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդականի որդու գործն ուղարկվեց դատարան

Երևանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի որդու` Սամվել Քոթանջյանին եւ նրա ընկերների գործն ուղարկվել է Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանից: Գործը քննելու է Արթուր Պետիկի Մկրտչյանը: Սեպտեմբերի 11-ին նշանակվել է դատական քննության օրը: Ըստ մեղադրանքի՝ Սամվել Քոթանջյանին, Սեդրակ Փայասլյանին և Ռաֆայել Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք Ուլնեցու փողոցի 72, այնուհետև 74 բնակելի շենքերի բակում չնչին առիթով, այն է՝ Ս. Փայասլյանի որդու խաղալիքը կոտրելու պատճառով վիճաբանել են Գոռ Հովհաննիսյանի և գործով չպարզված մի խումբ անձանց հետ՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հարակից շենքերի բնակիչների մոտ տագնապային իրավիճակ ստեղծելով, անտեսելով վիճաբանությունը դադարեցնելուն ուղղված բնակիչների հորդորները, շուրջ 5 րոպե տևողությամբ բարձրաձայն աղմկել են, տվել սեռական բնույթի հայհոյանքներ՝ խախտելով հասարակական կարգը: Բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության անդամների նկատմամբ։ Բացի այդ, նշված վիճաբանության ընթացքում Սամվել Քոթանջյանը, նկատելով իրենց հետ վիճաբանող անձանց ագրեսիվ վարքագիծը, իր կողմից ապօրինի ձեռք բերված և ավտոմեքենայում պահվող <<Մակարով>> տեսակի առանց նույնացման համարի հրազեն հանդիսացող ատրճանակից 3 անգամ անհասցե կրակոցներ է արձակել օդ, որից հետո վերջիններս դիմել են փախուստի։ Մինչեւ այդ հունիսի 12-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցու 72 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ 40-ամյա Սեդրակ Փայասլյանը: Քանաքեռ-զեյթունի ոստիկանները օպերատիվ և քննչական համատեղ գործողություններ կատարելով ստացել էին օպերատիվ տեղեկություններ, թե որտեղ է թաքնվում Ս. Փայասլյանը, և բացատրական աշխատանքի արդյունքում վերջինս ներկայացել էր Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն: Ավելի ուշ Ս. Փայասլյանին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից տեղափոխել էին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Դեպքի վայր էին ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ՝ Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանի, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության պետ Արմեն Վաթյանի և Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Ուլնեցի փողոցի 72 շենքի բակում ոստիկանության օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել էր մի քանի «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներ, այդ թվում՝ «պապայի բալաների» սիրած «Պորշ Կայեն», «Մերսեդես», «Լեքսուս» և մի քանի այլ մակնիշի մեքենաներ: Հայտնաբերվել էր նաև հրազենից արձակված կրակված 3 պարկուճ և 1 գնդակ: Օպերատիվ քննչական խմբերը բաժանվել էին մի քանի մասի, ովքեր ձեռնարկել էին անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, կրակոցներ արձակած անձին, կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հաշվի առնելով դեպքի վտանգավորությունը՝ ժամանել էր նաև վարչական շրջանի դատախազ Հայկ Ասլանյանը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր