Ռուսաստանում հայտնաբերվել է Լեոնարդո Դի Կապրիոյի նմանակը
Արևմտյան ԶԼՄ-ները հայտնում են Ռուսաստանում ապրող հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի նմանակի մասին:
«Դիմավորե’ք Լեոնարդո Դի Կապրիոյին»,- մասնավորապես գրել է Access Hollywood-ը: Աղբյուրի պնդմամբ` համացանցի հերոսի մասին դեռ ոչինչ հայտնի չէ:
Ռուսաստանում բնակվող նմանակը հետաքրքրել է նաև GQ ամսագրին: GQ տղամարդկանց հանդեսի ռուսաստանյան հրատարակությունը նշել է, որ «ռուս Լեոյի մեջ մի քիչ Դի Կապրիո կա»: