Շենքի բակում գտնվող բարդու ծառը թեքվել և ընկել է զրուցարան-տաղավարի վրա
Հունվարի 15-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 185 շենքի բակում գտնվող բարդու ծառը թեքվել և ընկել է զրուցարան-տաղավարի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Պարզվել է, որ թեքված ծառը տվյալ պահին իրենից վտանգ չի ներկայացնում: