211652_close_icon

Բարդու հսկա ծառն ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածի վրա. փրկարարները հեռացրել են ծառը

views-count5582 դիտում article-date 10:37 18-08-2018
Օգոստոսի 18-ին, ժամը 04:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կայանավան գյուղի մոտակայքում ծառը քամուց կոտրվել և ընկել է ավտոճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով ճանապարհը դարձնել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բարդու ծառը (մոտ 15 մ) հեռացրել են ճանապարհի (Ազատամուտ-Կայանավան) երթևեկելի հատվածից:

Նմանատիպ նյութեր