211652_close_icon
views-count13837 դիտում article-date 15:32 05-12-2014

«Ռենեսանս» ռեստորանային համալիրի մոտ գտնվող «Զրուցարան» տաղավարում հայտնաբերվել է տղամարդու այրված դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռենեսանս» ռեստորանային համալիրի հարևանությամբ անցնող գնացքի գծերի մոտ՝ «Զրուցարան» տաղավարում, տղամարդու այրված դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները, փորձագետը և դատական բժիշկը: Տեղում են նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչներ: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը: Մանրամասները՝ քիչ ուշ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր