9001 դիտում
21:13 24-08-2014
Երեւանում բախվել են «Էլիտգազ» եւ «Մասիս Տաբակ» ՍՊ-ների տնօրենի եւ համակարգչային մասնագետի մեքենանները. 1-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ` օգոստոսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 21. 40 սահմաններում Սախարովի հրապարակում Պուշկին-Նալբանդյան- Վարդանանց փողոցների օղակաձեւ խաչմերուկում բախվել են Երեւանի բնակիչներ` 43-ամյա Էդուարդ Բարեղամյանի վարած «Մերսեդես» մակնիշի 34 NC 030 համարանիշի եւ 33-ամյա Վահագն Հայկազյանի վարած «Դայմլեր Բենց» մակնիշի 33 ՍP 656 համարանիշների ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետեւանքով «Դայմլեր Բենց»-ի ուղեւորուհի` 1-ամյա Մեգի Հայկազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց այնուհետեւ երեխային տեղափոխել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարտրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ` Բաղդասար Սարգսյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով «Մերսեդես»-ի վարորդ Է. Բարեղամյանը աշխատում է «Էլիտգազ» ՍՊ-ում որպես տնօրեն , իսկ «Դայմլեր Բենցի» վարորդ ` Վ Հայկազյանը աշխատում է « Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ-ում որպես համակարգչային մասնագետ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2149 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)