211652_close_icon

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

views-count2260 դիտում article-date 22:28 14-01-2016
Հունվարի 14-ին, ժամը 19.45-ին տեղեկություն է ստացվել, որ Արագած-Ծիլքար ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ արգելափակվել է մոտ 150 ավտոմեքենա: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: *** Հունվարի 14-ին, ժամը 19.13-ին ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Քուչակ հատվածի 9-րդ կմ-ին հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 34 PD 463 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունվարի 14-ին, ժամը 15.54-ին տեղեկություն է ստացվել, որ Այրք-Վարդենիս ավտոճանապարյի 5-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի» մակնիշի 35 TU 786 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունվարի 14-ին, ժամը 13.20-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Մարտունի քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Մ-10 ավտոճանապարհի 16-ից մինչև 20-րդ կմ ընկած հատվածում հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 17 ավտոմեքենա (31 ուղևոր): *** Հունվարի 14-ին, ժամը 13.18-ին տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Սարալանջ ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ապարան-Սարալանջ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 34 CZ 051 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունվարի 14-ին, ժամը 13.18-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 42-րդ կմ-ին հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի» մակնիշի 71 ZO 700 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունվարի 14-ին, ժամը 11.33-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ապարան-Նիգավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆոլցվագեն» մակնիշի 650 OO 63 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունվարի 14-ին, ժամը 10.08-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի ափին, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 34 ZL 931 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Հունվարի 14-ին, ժամը 09.42-ին տեղեկություն է ստացվել, որ Արագած-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 34 RT 886 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր