3045 դիտում
21:16 14-01-2016
Վարակաբանների մասնակցությամբ արագ արձագանքման խմբի անդամները կշարունակեն համայցերը Երևանի և մարզային բժշկական կազմակերպություններ
ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված արագ արձագանքման հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվեցին գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված կանխարգելիչ և բուժական հարցերը:
Արմեն Մուրադյանը ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարը, սանիտարական նորմերի պահպանումը, ինչպես նաև ներկայացնել սահմանային անցումային կետերում հսկողության արդյունքները:
Առանձնակի կարևորվեց առկա իրավիճակից ելնելով արագ արձագանքման խմբի կողմից բժշկական կազմակերպություններ կրկնակի ուղարկված ՀՀ առողջապահության նախարարության գործող նորմատիվային փաստաթղթերի, գործելակարգերի իրականացման ընթացքի նկատմամբ վերահսկողության սահմանումը: Նախարարի հանձնարարությամբ տեղում մասնագիտական խորհրդատվության և հիվանդների բուժման ռազմավարությունը ճիշտ իրականացնելու նպատակով վարակաբանների մասնակցությամբ արագ արձագանքման խմբի անդամները կշարունակեն համայցերը Երևանի և մարզային բժշկական կազմակերպություններ:
Նշենք, որ անդրադարձ կատարվեց նաև հակավիրուսային դեղերի ապահովվածության հարցին։ Հանձնարարվեց, որպեսզի խստորեն հսկվի ամբուլատոր և հիվանդանոցային ցանցին հատկացված դեղերի բաշխումը մինչև սպառող, գործընթացն ամրագրվի հաշվետվողական համակարգով և հիվանդներին տրամադրվեն բացառապես բժշկական ցուցումով:
Նմանատիպ նյութեր
6863 դիտում
15:35 09-06-2018
G7-ի անդամները որոշել են ռուսական վտանգներին արագ արձագանքման խումբ ստեղծել
1216 դիտում
18:53 18-09-2014
ՀԵՀ մարզային կենտրոնները՝ երիտասարդական խնդիրների արագ արձագանքման ջոկատներ
Այս բաժնից
877 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին