211652_close_icon
views-count861 դիտում article-date 17:37 14-01-2016

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանի հետ Լիտվայի Սեյմասի միջխորհրդարանական կապերի եւ Լիտվա-Լեռնային Ղարաբաղ բարեկամության խմբերի անդամների հետ

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 14-ին հանդիպում է ունեցել Հայաստանի հետ Լիտվայի Սեյմասի միջխորհրդարանական կապերի, ինչպես նաեւ Լիտվա-Լեռնային Ղարաբաղ բարեկամության խմբերի անդամների հետ: Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցության ամրապնդումն ու հետագա ընդլայնումը: Հանդիպմանը լիտվացի խորհրդարանականները կարեւորել են ԼՂ հակամարտության կարգավորումը բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լիտվացի խորհրդարանականներին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան: Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Նմանատիպ նյութեր