211652_close_icon

Երևանում բախվել են Kia-ն ու «գաի» ավտոմեքենան. մինչ ոստիկանները Kia-ի վարորդի հետ «գյալաջի էին անում», տեղի ունեցավ վրաերթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count58260 դիտում article-date 10:05 14-01-2016
Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Kia մակնիշի 34 VF 625 համարանիշի և Toyota մակնիշի 719 II 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: [color=#EF2929] Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ ճանապարհային ոստիկանները Kia-ի վարորդի հետ «գյալաջի էին անում», տեղի ունեցավ վրաերթ. տաքսու վարորդը վրաերթի ենթարկեց հետիոտնին, ում տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն: [/color] Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի և վրաերթը կատարած վարորդի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր