«Մանչեսթեր Սիթի»-ն 200 մլն եվրո կառաջարկի Մեսսիի համար
«Մանչեսթեր Սիթի»-ն մտադիր է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերի համար 200 մլն եվրո առաջարկել, հայտնում է իսպանական El Confidencial հեղինակավոր պարբերականը:
Անգլիական ակումբի ներկայացուցիչները արդեն կապ են հաստատել Մեսսի գոր հետ և հայտնել են իրենց հետաքրքրության մասին:
Եթե Մեսսին համաձայնվի տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», ապա նրա տարեկան աշխատավարձը կկազմի 25 մլն եվրո: