«Մանչեսթեր Սիթին» «Բորուսիայի» կիսապաշտպանի հարցում ժլատություն է ցուցաբերում
«Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է սկսել Դորտմունդի «Բորուսիայի» հետ` կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի տրանսֆերի շուրջ:
Անգլիացիները «Բորուսիային» Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար պատրաստ են վճարել 18 մլն եվրո: Բացի այդ` կախված «Մանչեսթեր Սիթիում» Գյունդողանի մրցելույթներից, գերմանական ակումբը կարող է ևս 5 մլն եվրո ստանալ պարգևավճարների տեսքով:
«Բորուսիան» առայժմ չի պատասխանել այդ առաջարկությանը, սակայն սպասվում է, որ նրանք կհայտարարեն, որ 25-ամյա խաղացողի համար ավելի մեծ գումար են ակնկալում ստանալ:
Նշենք, որ Գյունդողանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017թ. ամռանը: