2015 թվականին Երևանում ծնվել է 22.685 երեխա
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ 2015 թվականին Երևան քաղաքում ծնվել է 22.685 երեխա:
Այս ցուցանիշը 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 189-ով, իսկ 2013 թվի համեմատ` 1369-ով: