Վրաստանը կարող է ադրբեջանական գազը փոխարինել ռուսականով
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեի ևս մեկ գաղտնի հանդիպման մասին է հայտնի դարձել. նա հանդիպել է ռուսական «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել է վրացի փորձագետ Սոսո Ցիսկարիշվիլին, հաղորդում է apsny.ge-ն:
Վերջինի խոսքով՝ Վրաստանը մտադիր է Ադրբեջանից ներմուծվող գազի ծավալները 50%-ը կրճատել և փոխարինել այն ռուսականով: Նա նշել է, որ Քալաձեն դեկտեմբերի 27-ին չարտերային չվերթով մեկնել է Շվեյցարիա, որտեղ և հանդիպել է «Գազպրոմ-Էքսպորտ»-ի ղեկավար Ելենա Բուրմիստրովայի հետ:
Նրա ենթադրությամբ՝ պետական կառույցը, որը պետք է աշխատի պայմանագրրի մշակման վրա, Նավթի ու գազի միջազգային կորպորացիան է, որը 100%-ով տնօրինում է երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կողմից ստեղծված «Գործընկերային հիմնադրամը»:
Հիմնադրամի ղեկավար Դավիդ Սաղանելիձեն, ինչպես նաև Վրաստանի էներգետիկայի նախարարությունն առայժմ լռություն են պահպանում: