Հանդիսավոր միջոցառում ԼՂՀ բանակի կենտրոնական հավաքակետում՝ նվիրված 2016թ. զորակոչին
ունվարի 9-ին բանակի կենտրոնական հավաքակետում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում` նվիրված 2016թ. զորակոչի առաջին խմբաքանակի ընդունմանը: Իրենց սահմանադրական պարտքը կատարած զինվորներին փոխարինելու եկած երիտասարդներին հայրենյաց պաշտպաններ դառնալու կապացությամբ շնորհավորելու էին եկել բարձրաստիճան սպաներ` ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի գլխավորությամբ, արցախյան գոյամարտի վետերաններ, հայ առաքելական եկեղեցու և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բանակի հրամանատարը նախ` շնորհավորել է նորակոչիկներին հանրապետության զինված ուժերի շարքերը համալրելու առթիվ, այնուհետև վերջիններիս տվել ծառայության ճիշտ և արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ ցուցումներ:
[img]/ups/images/0587841001452333227751332.jpg[/img]
Հանդիսավոր միտինգի ավարտին անցկացված վիճակահանության արդյունքներով՝ նորակոչիկներն ընտրել են իրենց հետագա ծառայության վայրը:
[b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]