Անհայտ անձինք կրակ են բացել Էրդողանի նախընտրական շտաբի վրա. տեսանյութ
Նախօրեին անհայտ անձինք կրակոցներ են արձակել Ստամբուլում տեղակայված Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախընտրական շտաբի վրա:
Dogan Haber-խ փոխանցմամբ՝ դեպքը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 23:30-ի սահմաններում: Տուժածներ չկան, հարուցվել է քրեական գործ:
Թուրքիայում այս տարվա հունիսի 7-ին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ,որոնց մասնակցելու են 31 քաղաքականա կուսակցությունների ներկայացուցիչներ: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Թուրքիայի նախագահՌեջեփ Թայիփ Էրդողանի դուստրը՝ Սումայա Էրդողանը, կարղ է առաջադրվել խորհրդարանական ընտրություններում: