Գերմանիայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի զոհ է դարձել 6 մարդ
                        Գերմանիայի հարավում՝ բավարական Ալպերում գտնվող հյուրանոցում բռնկված հրդեհի հետեւանքով առնվազն 6 մարդ է մահացել: 
Փրկարարների տվյալներով՝ բոլոր զոհվածները հյուրանոցների աշխատակիցներ են եղել: Եւս 7 մարդու տարբեր աստիճանի այրվածքներով ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց: Իրավապահները պարզում են երկհարկանի փայտե հյուրանոցում բռնկված հրդեհի պատճառը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

