Շվեյցարիայի ազգային բանկը 2015 թ-ին 23 մլրդ դոլար է կորցրել
2015 թվականին Շվեյցարիայի ազգային բանկը արժույթի փոխարժեքի բարձրացման հետևանքով կորցրել է 23 մլրդ ԱՄՆ դոլար, հայտնում է RNS-ը:
Շվեյցարական բանկի փոխանցմամբ՝ դա նաև երկրի արժութային ռեզերվների գերագնահատման հետևանք է:
Նախորդ ռեկորդային վնասը բանկն ունեցել էր 2010 թվականին, երբ որոշվում էր Հունաստանի պարտքերի վերակազմավորման հարցը: Այդ ժամանակ բանկի տարեկան կորուստը կազմեց 20,8 մլրդ ֆրանկ: