Աշխարհի մեծահարուստները նոր տարվա առաջին շաբաթում կորցրել են 200 մլրդ դոլար
Bloomberg գործակալությունը հաշվարկել է այն վնասները, որոնք պատճառվել են ԱՄՆ ֆոնդային շուկայում: Չինական տնտեսությոն և նավթի գների անկման հետևանքով երկրագնդի 400 ամենահարուստ մարդիկ կորցրել են 194 մլրդ դոլար:
Մասնավորապես՝ մոլորակի ամենահարուստ մարդը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ըստ Bloomberg-ի՝ զրկվել է 4,5 մլրդ դոլարից: Ամենաշատ կորուստները կրել է Amazon համացանցային խանութի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը կրճատվել է գրեթե 6 միլիարդով:
Նոր տարվա մեկ շաբաթվա ընթացքում 1 մլնդ դոլար և ավելի կորցրել է 47 միլիարդատեր: