Դորտմունդի «Բորուսիան» հանդիսականների թվով շարունակում է մնալ Եվրոպայի առաջատարը
Դորտմունդի «Բորուսիան» 3-րդ տարին անընդմեջ հանդիսականների թվով շարունակում է հանդիսականների թվով մնալ Եվրոպայի առաջատար ակումբը:
Այս մրցաշրջանում Բունդեսլիգայում «Բորուսիայի» հանդիպումներին «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտ է այցելել միջինը 80463 հանդիսական, ինչը 100 տոկոսանոց արդյունք է: Այսինքն, «Բորուսիայի» խաղերին բոլոր տոմսերը վաճառվում են:
Հանդիսականների 100 տոկոսանոց արդյունք ունեն նաև Մյունխենի «Բավարիան», Լոնդոնի «Արսենալը» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
Նշենք, որ 15 ամենաաշատ հանդիսական ունեցող ակումբներից 8-ը ներկայացնում են Գերմանիայի Բունդեսլիգան: