211652_close_icon
views-count2036 դիտում article-date 14:14 29-08-2014

33-ամյա Աշոտը Երևանյան լճի մոտ մարմնավաճառուհուն պաշտպանելու համար մարդ է ծեծել

33-ամյա Աշոտ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի Բագրատունյաց պողոտայում` Երևանյան լճին հարակից տարածքում, միջամտելով իր ավտոմեքենայի ուղևոր` մարմնավաճառ Նարինե Հակոբյանի և Նորայր Հովհաննիսյանի միջև առաջացած վիճաբանությանը, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ երեք անգամ բռունցքով հարվածել է Նորայր Հովհաննիսյանի դեմքին` ձախ աչքի և այտոսկրի հատվածին, որոնք ուղեկցվել են գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդով, պնևմոցեֆալիայով՝ դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը քննվում է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր