Ամերիկուհին գնացքում մոռացել է 2,6 մլն դոլար արժողությամբ Ստրադիվարիուսի ջութակը
Գերմանիայով ճանապարհորդող ամերիկուհին գնացքում մոռացել է 2,6 մլ դոլար արժողությամբ Ստրադիվարիուսի ջութակը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Երբ գնացքը հասել է կայարան, կինը դուրս է եկել կուպեից` մոռանալով այնտեղ թանկարժեք գործիքը: Վերջինս անմիջապես ահազանգել է ոստիկանություն, որի աշխատակիցները գնացքի մեկնելուց ընդամենը 1 րոպե առաջ գտել և վերադարձրել են ջութակը տիրոջը:
Ոստիկանները պատմել են, որ կինը ավելի քան երջանիկ էր գտնված գործիքի համար:
Նշենք, որ ջութակը պատրաստված էր հայտնի վարպետ Ստրադիվարիուսի կողմից` 1727 թվականին և կրում է General Dupont Grumiaux անվանումը:


