ԱՄՆ-ում գողացել են Ստրադիվարիուսի ջութակը
ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքում Ստրադիվարիուսի ջութակ է գողացվել: Ըստ ոստիկանության տվյալների, 1715 թվականի գործիքը գողացել են Միլուոկի քաղաքի Սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմեյստեր Ֆրենկ Էլմոնդի մոտից: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի ուշ երեկոյան` համերգից վերադառնալիս: Հանցագործը էլետրաշոկով հարվածել է Էլմոնդին խլելով ջութակը ֆուրգոնով փախել: Նշվում է, որ մեքենայում հանցակից է եղել:
Նշենք, որ անցյալ տարի վարպետի գողացված ջութակն օնլայն աճուրդում 2,3 մլն դոլարով է վաճառվել: