ԻՊ-ը «ցամաք-օդ» դասի հրթիռներ է սկսել արտադրել
                        Բրիտանական Sky News հեռուստաալիքը հայտնել է, որ իր ձեռքում են հայտնվել տեսագրություններ, որոնք վկայում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից քաղաքացիական ու ռազմական ինքնաթիռները խոցող «ցամաք-օդ» դասի հրթիռներ ստեղծելու մասին: 
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԻՊ-ի կողմից մայրաքաղաք հռչակված սիրիական Ռաքքա քաղաքում գտնվող լաբորատորիաներից մեկում մասնագետներին հաջողվել է ստեղծել ջերմային մարտկոցներ, որոնք անհրաժեշտ են ջերմային մարտագլխիկներով հրթիռների համար: 
Հաղորդվում է, որ խմբավորումը փողեր չի խնայում բարձրակարգ մասնագետների այդ գործում ներգրավելու համար: 
Իր հերթին The Independent թերթը նշում է, որ ահաբեկիչները վաղուց ունեն նման զենք, սակայն փաստը, որ ջերմային մարտկոցներ են ստեղծվում, վկայում է այն մասին, որ գործին միջամտել են բարձր որակավորում ունեցող մասնագետներ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

