Թուրքիայի ափերին 21 փախստականի դի է հայտնաբերվել
Թուրքիայի ափերին` Էգեյան ծովում, 21 փախստականի դի է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հայտնի է, որ մահացածների թվում 3 երեխա կա:
Ենթադրվում է, որ գաղթականների նավակը ուղևորվելիս է եղել դեպի հունական Լեսբոս կղզի և շուռ է եկել ճանապարհին: 11 մարմին հայտնաբերվել է Այվալիք ծովափնյա քաղաքի մոտ, իսկ մյուս 10-ը` Դիքիլի քաղաքի մոտակայքում:
Թուրքիայի առափնյա ծառայության տվյալներով` ողջ մնացածներին որոնելու նպատակով 3 նավակ ու 1 ուղղաթիռ է ուղարկվել:
Հիշեցնենք, որ ըստ ՄԱԿ-ի տվյալների` 2015 թ-ի ընթացքում ավելի քան 1 միլիոն փախստական ծովով Եվրոպա է հասել:
23:00
***
Այս պահին հայտնի է, որ ծովից դուրս բերված դիերի քանակը արդեն հասել է 36-ի: